ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ծառերը գաղտնապահ են. կտրես էլ, բան չեն ասի

Ծառերը գաղտնապահ են. կտրես էլ, բան չեն ասի
07.12.2023 | 08:38

Սա Պրոսպեկտն ա։ Երկու ժամ առաջ ես հենց ստեղով անցնում էի։

Իսկ սա 1939 թիվն ա։ Տեսնում ե՞ք փողոցն անցնող էն տղուն. երկու տարի հետո պատերազմ ա գնալու, դիմացի մայթով քայլող տղամարդիկ էլ։ Նրանցից քանիսը հետ կգան՝ պարզ չի։ Փողոցում քայլող կանանցից շատերն էլ մի քանի տարուց սև են հագնելու։ Իսկ էս ծառերը կաճեն, կմեծանան, փարթամ սաղարթով կպատվեն։

Իսկ դրանից մի երկու տարի առաջ էս փողոցում Չարենցն ու Բակունցն են քայլել, շուրջը նայել, մարդկանց բարևել, հետները խոսել․․․ Ո՜վ գիտի՝ ինչ ստեղծագործություններ են ծնվել նրանց գլխում էդ պահին, որ մենք հիմա կարդում ենք՝ առանց իմանալու, որ հենց ստեղ են ծնվել էդ տողերը։ Ծառերը երևի գիտեն, բայց լուռ են, մեզ չեն ասում։ Ծառերը շատ բան գիտեն, բայց գաղտնապահ են. կտրես էլ, բան չեն ասի։

Ա՛յ տենց մազալու բաներ․․․

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7987

Մեկնաբանություններ